Արթուր Աբրահամը եվ Ռոբերտ Շտիգլիցը բաց մարզում են անցկացրել

23:40, 14 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 14  ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Հալլե քաղաքում, հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն իր մարզիչ Ուլի Վեգների հետ եւ մրցակից Ռոբերտ Շտիգլիցն իր մարզչի հետ, ԶԼՄ-ների ներկայացուցիչների և բռնցքամարտի երկրպագուների ներկայությամբ բաց մարզում են անցկացրել` ցուցադրելով իրենց հմտությունները: 
Արթուր Աբրահամի եւ Ռոբերտ Շտիգլիցի միջեւ թվով արդեն 4-րդ հանդիպումը կայանալու է գերմանական Հալլե քաղաքում: Մենամարտը նախանշված է հուլիսի 18-ին, բռնցքամարտիկները պայքարելու են WBO չեմպիոնական գոտու համար, որը պատկանում է Արթուր Աբրահամին: 
«Արմենպրես»-ի հաղորդմամ, մրցելույթը ցուցադրվելու է գերմանական SAT1-ի եւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում (սկիզբը` Հայաստանի ժամանակով հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը, ժամը 00:20):


© 2009 ARMENPRESS.am