Աղբյուր. Իրանը եւ «վեցյակը» կարողացել են վերամշակել վերջնական համաձայնագրի մի շարք վիճելի կետեր

13:05, 12 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը եւ «վեցյակը» (ՄԱԿ-ի ԱԽ հինգ մշտական անդամ եւ Գերմանիան) կիրակի գիշերը կայացած բանակցությունների ընթացքում կաողացել են առաջընթաց արձանագրել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ վերջնական համաձայնագրի մի շարք վիճելի կետերի շուրջ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է «վեցյակի» պատվիրակության դիվանագիտական աղբյուրը:

«Այս գիշեր առաջընթաց է եղել, կարողացել ենք վերամշակել որոշ պարամետրեր»,- ասել է նա: 


© 2009 ARMENPRESS.am