Աղբյուր. Լավրովը հուլիսի 12-ին կմասնակցի Իրանի հարցով բանակցություններին

12:02, 12 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր պլանավորում է Վիենայում միանալ Իրանի և «վեցյակի» բանակցություններին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ աղբյուրը:

«Լավրովը պլանավորում է Վիենայում մասնակցել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին»,- ասել է գործակալության զրուցակիցը: 


© 2009 ARMENPRESS.am