Ջոկովիչ-Ֆեդերեր` Ուիմբլդոնի եզրափակչում

11:57, 11 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի «մեծ սաղավարտ»-ի ամենահին մրցաշարի` Ուիմբլդոնի եզրափակչում կմրցեն աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը և արդեն լեգենդար Ռոջեր Ֆեդերերը:

Ուիմբլդոնի տղամարդկանց կիսաեզրափակիչներում սերբ Ջոկովիչը անկրկնելի խաղով 7:6, 6:4 և 6:4 հաշվով և առանց մեծ դժվարության հաղթեց Ռիշար Գասկեին: Վիճակագրության համաձայն, Ուիմբլդոնի մրցաշարում Ջոկովիչը միայն մեկ անգամ է պարտվել առաջին սեթում: Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը կիսաեզրափակչում մրցում էր Էնդի Մարեյի հետ և բրիտանացուն դուրս թողեց 5:7, 5:7 4:6 հաշվով: Հաղթելով Մարեյին և դուրս գալով Ուիմբլդոնի եզրափակիչ` Ֆեդերերը (33 տարեկան) դարձավ առաջին թենիսիստը, ով 1974 թվականից ի վեր, հասնում է եզրափակիչ, այդ տարիքում:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ուիմբլդոնի եզրափակիչը կկայանա հուլիսի 12-ին Լոնդոնի կենտրոնական կորտում: 


© 2009 ARMENPRESS.am