Ռիհաննան երգերի վաճառքների բացարձակ ռեկորդ Է սահմանել

15:45, 3 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի Ռիհաննան բացարձակ ռեկորդ Է սահմանել երգերի վաճառքների ցուցանիշով: Նա աշխարհում առաջին կատարողն Է դարձել, որը հաղթահարել Է 100 մլն վաճառված սինգլների սահմանագիծը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է մամուլի տեղեկագրում, որը հրապարակվել Է ԱՄՆ-ի ձայնագրման ընկերությունների ասոցիացիայի (RIAA) պաշտոնական կայքում:  

Այսպիսով, Ռիհաննան առաջ Է անցել Թեյլոր Սվիֆթից, որի երգերը ձեռք են բերել 88 մլն օգտատերեր, եւ Քեթի Փերիից, որը վաճառել Է 79 մլն սինգլ: «Դա պատմական իրադարձություն Է եւ բացառիկ կարիերայի վկայություն»,-նշել Է RIAA-ի նախագահ Քերի Շերմանը:

Ներկայում Ռիհաննան թողարկել Է 37 սինգլ՝ ստանալով RIAA-ի ոսկե կամ պլատինե ստատուս: Դրանց թվում Է We Found Love-ը, որը ձայնագրվել Է շոտլանդացի պրոդյուսեր Քելվին Հարիսի մասնակցությամբ եւ վաճառվել Է 9 միլիոնից ավելի օրինակով:

Ամերիկյան Billboard չարթը գլխավորած սինգլների թվաքանակով Ռիհաննան երրորդ տեղը կիսում Է Մայքլ Ջեքսոնի հետ: Իր կարիերայի ընթացքում երգչուհին վաճառել Է ալբոմների ավելի քան 7 մլն օրինակ եւ ստացել Է 300-ից ավելի պարգեւներ, ներառյալ «Գրեմմի»-ի յոթ մրցանակ:

Լուսանկարը` Reuters


© 2009 ARMENPRESS.am