«Ալաշկերտ»-ը նվազագույն հաշվով հաղթեց Եվրոպայի լիգայի մեկնարկային խաղում

21:07, 2 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման  առաջին փուլում Երևանի «Ալաշկերտ»-ը նվազագույն հաշվով հաղթեց «Սենթ Ջոնսոն»-ին:

Երկու թիմերն իրենց ունեցած հնարավորությունները չօտագործեցին առաջին խաղակեսում: Միայն երկրորդ խաղակեսի 59-րդ րոպեին «Ալաշկերտ»-ին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ: Միհրան Մանասյանին հաջողվեց դիպուկ հարվածով առաջ մղել երևանյան ակումբին: Ի վերջո, սա եկավ հանդիպման միակ գնդակը, և «Ալաշկերտ»-ը հաղթեց առաջին խաղում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Եվրոպայի լիգայում հանդես եկով հայաստանյան մյուս ակումբը` Գյումրու «Շիրակ»-ի առաջին խաղում հաղթել էր Բոսնիան և Հերցեգովինան ներկայացնող «Զրինսկի»-ին 2-0 հաշվով:  


© 2009 ARMENPRESS.am