Ալեքսանդր Աթանեսյանի նոր «Կապադովկիա» ֆիլմը կներկայացվի 2016-ին թվականին

18:54, 2 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեքսանդր Աթանեսյանն օգոստոսի 15-ին կսկսի աշխատել իր նոր՝ «Կապադովկիա» ֆիլմի վրա, որը մտադիր է ներկայացնել կինովարձույթում 2016 թվականի աշնանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ռեժիսորը հայտնել է ՏԱՍՍ-ին: Նա տեղեկացրել է, որ քասթինգն ավարտվել է, և ֆիլմի գլխավոր դերերում հանդես կգան Իգոր Միրկուրբանովը, Օլգա Զուեվան, Անաստասիա Գորդեյկոն: Որպես ֆիլմի երկրորդ պլանի դերակատար հանդես կգա խորեոգրաֆ և դերասանուհի Ալլա Սիգալովան: «Նկարահանումներն կսկսվեն օգոստոսի 15-ին և կտևեն մինչև սեպտեմբերի 30-ը»,- տեղեկացրել է ռեժիսորը:

Մարտին նա տեղեկացրել էր, որ ֆիլմի գլխավոր հերոսը նկարիչ է, լուսանկարիչ, որն ապրում է բացարձակ անբարոյականության մթնոլորտում: Նա հավելել է, որ պատմությունը արժեհամակարգի մասին է, որը վերափոխվել է: Բոլոր հերոսները շփոթված մարդիկ են, որոնք չեն կարող հասկանալ, թե ինչ է իրենց հետ կատարվում: 

 

Լուսանկարը` ТАСС


© 2009 ARMENPRESS.am