էկոնոմիկայի նախարարությունը ռուսական կողմի հետ քննարկել է ԵԱՏՄ-ում տեխնիկական կանոնակարգման հարցեր

18:23, 2 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը քննարկել է Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամակցության շրջանակում տեխնիկական կանոնակարգման ոլորտի հարցեր:

Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին ՀՀ էկոնամիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ԵԱՏՀ մասնագետները ներկայացրել են ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգման դաշտը, ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերը: Հայկական կողմը ներկայացրել է զուգահեռ գործող ՀՀ կանոնակարգերը, ինչպես նաև՝ ԵԱՏՄ երկրներ արտահանման առկա բարենպաստ պայմանները:

Հաշվի առնելով այն փաստը, որ 2016թ. հունվարի 1-ից երրորդ երկրներից արտադրանքի ներմուծման պահին որոշ արտադրատեսակների համար կպահանջվի համապատասխանության գնահատման  փաստաթուղթ, միջոցառման կարևոր նպատակներից էր ծանոթացնել գործարարներին համապատասխան գործընթացների իրականացման ընթացակարգին, ինչպես նաև տրամադրել տեղեկատվություն արտահանման պայմանների դյուրինացման վերաբերյալ:

Առանձին քննարկումների ժամանակ գործարարներին հուզող բազմաթիվ հարցերին տրվել են պարզաբանումներ:

Քննարկմանը մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հրավերով Հայաստան ժամանած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) Կոլեգիայի անդամ, տեխնիկական կանոնակարգման նախարար Վալերի Կորեշկովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԵԱՏՀ կանոնակարգման և հավատարմագրման վարչության խորհրդականներ Վլադիմիր Շկոլինը, Վիգեն Ենոքյանը և ԵԱՏՀ այլ ներկայացուցիչներ:

Հայկական կողմից միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Էմիլ Տարասյանը և Գառնիկ Բադալյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության ստանդարտացման, չափագիտության և տեխնիկական կանոնակարգման վարչության պետ Լիլի Մաքսուդյանը, համապատասխանության գնահատման մարմինների, շահագրգիռ գերատեսչությունների, ինչպես նաև Հայաստանի գործարար համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

 

 


© 2009 ARMENPRESS.am