Իրանը վերադարձրել Է Հարավաֆրիկյան Հանրապետությունում «սառեցվածե 13 տոննա ոսկին

11:13, 2 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանին է վերադարձվել Հարավաֆրիկյան Հանրապետության բանկերում «սառեցված» 13 տոննա ոսկին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Իսլամական Հանրապետության Կենտրոնական բանկի գլխավոր տնօրեն Վալիոլա Սեյֆը:

«13 տոննա ոսկին, որը երկու տարի առաջ գնվել էր Հարավային Աֆրիկայում, իսկ այնուհետեւ կալանադրվել պատժամիջոցների պատճառով, վերադարձվել է Իրանի գանձատուն: Դա հնարավոր է դարձել Իրանի կառավարության մի քանի ամիս տեւած լարված աշխատանքի արդյունքում»,- Սեյֆի խոսքը մեջբերել է Fars գործակալությունը:

Իրանի արտաքին գործերի նախարարությունը եւ Կենտրոնական բանկը լուրջ ջանքեր են գործադրել, որպեսզի իրանական  ակտիվները վերջապես հանձնվեն տերերին, հավելել է Սեյֆը:

Նա ՀԱՀ-ում ոսկու վրա դրված կալանքը հանելու հարցում հաջողությունը մասամբ պայմանավորել է Վիեննայում Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Իրանի եւ «վեցյակի» (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) միջեւ ընթացող բանակցություններով: Պատժամիջոցների չեղարկումը եւ արտասահմանում երկրի ֆինանսական եւ արժութային ակտիվներից օգտվելու հնարավորությունը Իսլամական Հանրապետության հիմնական խնդիրներից մեկն է Ավստրիայի մայրաքաղաքում ընթացող կոնսուլտացիաներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am