ՀՀ 22 համայնքներում կանցկացվեն ավագանու ընտրություններ

20:44, 30 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2015 թվականի սեպտեմբերի 13-ին բացի Արարատից մյուս բոլոր 9 մարզերի 22 համայնքներում կանցկացվի համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հուլիսի 2-ի նիստի օրակարգում:

Ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար գործադիրը պահուստային ֆոնդից կհատկացնի 64 մլն 721 հազար դրամ:


© 2009 ARMENPRESS.am