Քերին եւ Զարիֆը Վիեննայում քննարկում են Իրանի միջուկային ծրագիրը

14:44, 30 Հունիս, 2015

 ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին եւ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, որը Վիեննա Է վերադարձել Թեհրանից, երկկողմ հանդիպում են սկսել միջուկային ծրագրի շուրջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

Զարիֆի հետ միասին հունիսի 30-ին Վիեննա են ժամանել նաեւ Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին եւ Իրանի նախագահի խորհրդականն ու եղբայրը՝ Հոսեյն Ֆերեյդուն Ռոուհանին:

Զարիֆի խոսքով՝ Սալեհիի ժամանումը Վիեննա, «չնայած առողջության հետ կապված խնդիրներին, մատնանշում Է այն լրջությունը, որով Իրանը վերաբերվում Է բանակցություններին»:

Միջազգային միջնորդների «վեցյակը» (Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը) եւ Իրանը աշխատում են Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի վերաբերյալ հանրագումարային համաձայնագրի վրա: Ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ ամփոփիչ փաստաթուղթը պետք Է պատրաստվեր մինչեւ հունիսի 30-ը, սակայն բանակցությունների մասնակիցներից մի քանիսը չեն բացառում դրանց ժամկետի երկարացումը:

Լուսանկարը` REUTERS


© 2009 ARMENPRESS.am