Քուվեյթի ահաբեկչության տուժածների թիվը մոտենում է 230-ի
23:42, 26 Հունիս, 2015ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քուվեյթի մզկիթներից մեկում հունիսի 26-ին ահաբեկչական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի, իսկ վիրավորներինը՝ 202-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին տեղեկացրել է Քուվեյթի ներքին գործերի նախարարությունը:
Դեպքի վայր ժամանել Քուվեյթի էմիր Սաբահ ալ Ահմադ ալ Ջոբար աս Սաբարը:
Ավելի վաղ «Իսլամական պետությունն» ստանձնել է Քուվեյթում իրականացրած ահաբեկչության պատասխանատվությունը: Էլ Քուվեյթի աս Սաուաբեր շրջանում՝ Իմամ աս Սադիկ մզկիթում, ուրբաթօրյա աղոթքի ժամանակ պայթյուն էր տեղի ունեցել: Պայթյունից մզկիթի բոլոր լուսամուտները ջարդվել են: Քանդվել են մզկիթի պատերն ու առաստաղը:
Պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը՝ ինքնապայթեցման միջոցով: Տարբեր տեղեկություններով զոհվելէ 13 մարդ: Զոհերի թիվը դեռ հստակեցվում է:
© 2009 ARMENPRESS.am