Պուտինը խոստացել Է ժամանել Թեոդոսիա եւ այցելել Այվազովսկու թանգարան

17:45, 25 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 25-ին Կարմիր հրապարակում այցելել Է «Ռուսաստանի գրքեր» մոսկովյան փառատոն եւ դիտել տարածաշրջանային գրահրատարակիչների ստենդները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Ղրիմի ստենդի կազմակերպիչները պետության ղեկավարին պատմել են, որ «Ռոսպեչատ»-ի աջակցության շնորհիվ կարողացել են հրատարակել «Ղրիմյան ալբոմ» ալմանախը, որի թողարկումն ավելի վաղ ընդհատվել Էր:

Վաճառասեղանին Պուտինը նկատել Է աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կտավների ալբոմը: Ղրիմցիները պատմել են, որ Թեոդոսիայում Այվազովսկու թանգարանն ամենանշանակալին Է դրանում պահվող նկարների թվով՝ 141 կտավ, եւ հիշեցրել են, որ վերջերս քաղաքի ղեկավարը Պուտինին հրավիրել Է Թեոդոսիա:

«Շատ շնորհակալ եմ, կաշխատեմ գալ. հարկավոր Է այցելել եւ դիտել թանգարանի հավաքածուն»,-ասել Է Պուտինը:


© 2009 ARMENPRESS.am