Վանում երկրաշարժ է գրանցվել

11:03, 24 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանում տեղի է ունեցել երկրաշարժ 4,5 բալ ուժգնությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է երկրի մակերևույթից 13,96 կիլոմետր խորության վրա:

Երկրաշարժը զգացվել է տարբեր բնակավայրերում և խուճապ է առաջացրել բնակիչների շրջանում: Երկրակեղևի ցնցումներից որևէ տեսակի մարդկային կամ նյութական վնասներ չեն եղել: Առաջին ցնցումից ութ րոպե հետո գրանցվել է նաև երկրորդը, որն ունեցել է 3,2 բալ ուժգնություն:


© 2009 ARMENPRESS.am