Հայկական կողմ որևէ ադրբեջանական զինծառայող չի անցել. Արծրուն Հովհաննիսյան

22:39, 23 Հունիս, 2015
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, արձագանքելով ադրբեջանական մամուլում տեղ գտած լուրերին, չի բացառում ադրբեջանական զինծառայողների մոլորվելու հանգամանքը, ինչը հետևում է Կարմիր խաչի երևանյան գրասենյակի միջնորդությունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: Մասնավորապես, նա գրել է, որ հունիսի 23-ին` ժամը 15:00-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակը երաշխիքներ ստանալու նպատակով դիմել է ՀՀ պաշտպանության նախարարությանը, որպեսզի Տավուշի մարզի Վազաշեն գյուղի սահմանահատվածի դիմաց գտնվող ադրբեջանական ԶՈւ մերձդիրքային հատվածից դուրս բերեն ականային հավանական վիրավորումներ ստացած երկու ադրբեջանցի զինծառայողների մարմինները: «ՀՀ ՊՆ կողմից երաշխիքները տրամադրվել են անմիջապես, իսկ գործընթացները նման դեպքում ադրբեջանական կողմին հայտնի են: Հայտնում ենք, որ հայկական կողմ որևէ ադրբեջանական զինծառայող չի անցել»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

© 2009 ARMENPRESS.am