Մարտակերտն ու Ֆրանսիայի Սարսել քաղաքը ստորագրել են համագործակցության պայմանագիր

12:23, 20 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 20-ին այցելել է Սարսել քաղաք, հանդիպել քաղաքային իշխանությունների հետ՝ քաղաքապետ Ֆրանսուա Պուպոնիի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման ընթացքում Սարսել և Մարտակերտ քաղաքների միջեւ ստորագրվել է համագործակցության պայմանագիր:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Արցախում հատուկ ուշադրություն են դարձնում Ֆրանսիայի տարբեր քաղաքների հետ համագործակցության հաստատմանը՝ այն դիտարկելով որպես կարեւոր մի հնարավորություն Արցախի քաղաքների զարգացման եւ ղարաբաղա-ֆրանսիական հարաբերությունների խորացման համար:


© 2009 ARMENPRESS.am