ԱՄՆ-ը շարունակում է ջանքեր գործադրել ԼՂ հակամարտության կարգավորման համար. Ռոբերտ Սեկուտա

11:29, 20 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԱՄՆ-ը, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, ջանքեր է գործադրում ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Ներկայում մենք շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռոբերտ Սեկուտան:

Նրա խոսքով` համանախագահները բանակցություններ են վարում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ այս տարի նախագահների հանդիպում կազմակերպելու համար:

«Արդյունքում պետք չէ մոռանալ, որ երկու երկրների ղեկավարությունը պետք է կամք ցուցաբերի եւ քայլեր ձեռնարկի ձգձգված հակամարտության խաղաղ լուծման ուղղությամբ համանախագահների կողմից առաջարկվող գաղափարների հիման վրա», -ասել է ամերիկացի դեսպանը:


© 2009 ARMENPRESS.am