Իսպանիայում տեղի է ունեցել Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողով

17:55, 19 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնիայի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում Իսպանիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ և Բարսելոնայի արքեպիսկոպոս, կարդինալ Լուիս Մարտինես Սիստակի նախագահությամբ մայիսի 18-ին տեղի է ունեցել գիտաժողով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը, Իսպանիայի և Պորտուգալիայի Հայրապետական պատվիրակի ընդհանուր փոխանորդ, տեր Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանը, աստվածաբանության ֆակուլտետի դեկան, դոկտոր Արմանդ Պուիճը։ Գիտաժողովի գլխավոր բանախոսն է եղել դոկտոր Բեռնար Կուլին, բանախոսներն են եղել գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, դոկտոր Սեբաստիա Ժաներասը:

Գիտաժողովի ավարտին երաժշտական կատարումներով հանդես են եկան Հասմիկ Իսահակյանը, Շուշանիկ Հովհաննիսյանը և Նարինե Կուլիկյանը։ 


© 2009 ARMENPRESS.am