Բաքվում հարսանիքին փեսան հարսին ուշագնացության աստիճանի ծեծել է

16:08, 27 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվի «Խուդաֆերին» հարսանյաց տանն անցկացված հարսանիքի ժամանակ փեսան հարսին բոլորի աչքի առաջ այնքան է ծեծել, որ նա ուշաթափվել է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով faktxeber.com-ը, միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 25-ին:

Նորափեսան հանկարծակի հարձակվել է հարսի վրա եւ հարվածներ տեղացել, ինչի արդյունքում նորահարսն ուշագնաց է եղել, եւ հարազատները ստիպված շտապօգնություն են կանչել:

Հարսի եւ փեսայի հարազատների միջեւ ծեծկռտոց է սկսվել: Ժամեր շարունակված բախման 30 մասնակից տարվել են ոստիկանություն:

Փեսայի` հարսին ծեծելու պատճառները հայտնի չեն: Ենթադրվում է, որ հարսանյաց հանդեսին մասնակցած հյուրերից մեկը փեսայի համար անցանկալի անձ է եղել, եւ նրան տեսնելուց հետո նա ապագա կնոջ հետ վիճաբանություն է ունեցել:


© 2009 ARMENPRESS.am