Մինչև տարեվերջ երթևեկության համար կփակվի Արտաշատի խճուղին

13:38, 27 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 28-ից մինչև այս տարեվերջ երթևեկության համար կփակվի Արտաշատի խճուղին՝ Նորագավիթ 1-ին փողոցից մինչև երկաթուղային գծանցային հատված: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, որպես այլընտրանքային ճանապարհ՝ վարորդներին առաջարկվում է երթևեկել Նորագավիթ 1-ին փողոցով:   


© 2009 ARMENPRESS.am