Լյուքսեմբուրգի Աստվածամոր տաճարում պատարագ կմատուցվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

14:58, 18 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լյուքսեմբուրգի Աստվածամոր տաճարում պատարագ կմատուցվի՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատարագը կազմակերպել է Լյուքսեմբուրգի հայկական համայնքը: Պատարագը կմատուցվի ապրիլի 24-ին` ժամը 18:30-ին:

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 20-ին կմեկնի Լյուքսեմբուրգ, որտեղ կմասնակցի Եվրոպական միության և Արևելյան գործընկերության մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպմանը:

Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունիսի 11-ին:


© 2009 ARMENPRESS.am