Կառավարությունը հավանություն տվեց ՎԶՄԲ-ի հետ կնքած երկու վարկային համաձայնագրերին

13:18, 16 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻԱՐՄԵՆՊՐԵՍՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2015 թվականի ապրիլի 8-ին ստորագրված՝ «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրին: ՀՀ ներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նշեց, որ 52 մլն դոլարի վարկը ծառայելու է Երևանի ՋԷԿ-ի ենթակայանի վերակառուցմանը՝ հիմնական սարքավորումների ամբողջական կամ մասնակի փոխարինման, վերահսկողության և տվյալների ձեռքբերման համակարգի տեղադրման, հսկողության սենյակների համար նոր շենքի կառուցման և նշված ենթակայանից էլեկտրաէներգիայի մատակարարման համար պահանջվող հաղորդման օդային գծերի վերամիացման միջոցով:

ՎԶՄԲ-ի կողմից վարկային միջոցները տրամադրվելու են արտոնյալ պայմաններով, 25 տարի մարման ժամկետով, որից 14.5 տարին՝ արտոնյալ:

Կառավարությունը հավանություն տվեց նաև «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագրին, որով ՎԶՄԲ-ն Հայաստանին կտրամադրի 30 մլն դոլարի արտոնյալ վարկ:


© 2009 ARMENPRESS.am