Կառավարությունը հաստատեց ԼՂՀ-ին վարկ տրամադրելու նախագիծը

12:00, 16 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հաստատեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը 2015 թվականի երկրորդ եռամսյակում 20 մլն դոլարի համարժեք դրամի բյուջետային վարկ տրամադրելու որոշման նախագիծը: Վարկը կտրամադրվի մինչ 2019թ. դեկտեմբերի 25-ը մարման ժամկետով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց, որ վարկը տրամադրվում է ԼՂՀ ֆինանսների նախարարության երաշխիքի հիման վրա:

Վարկը կտրամադրվի տարեկան 8 տոկոս տոկոսադրույքով: Վարկի հիմնական գումարի մարումը կիրականացվի 2016 թվականի մարտի 25-ից, իսկ հաշվարկվող տոկոսների վճարումը՝ 2015 թվականի հունիսի 25-ից:

 


© 2009 ARMENPRESS.am