Քնեսեթի պատվիրակությունն ապրիլի 24-ին կայցելի Ծիծեռնակաբերդ

13:44, 14 Ապրիլ, 2015

ԹԵԼ ԱՎԻՎ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսեթի պատվիրակության անդամները ապրիլի 24-ին կայցելեն Ծիծեռնակաբերդ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով The Jerusalim post-ը, Իսրայելից միաժամանակ տեղեկացնում են, որ այս այցը չի նշանակում, որ այդ երկիրը փոխել է իր տեսակետը Հայոց ցեղասպանության հարցում: Իսրայելը մինչ այժմ չի ճանաչել զանգվածային սպանությունները որպես Ցեղասպանություն: Թե ովքեր են լինելու պատվիրակության կազմում, աղբյուրը չի հայտնում:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը մի քանի անգամ ներկայացվել է Քնեսեթի տարբեր հանձնաժողովներում, սակայն երբեւէ հաջողություն չի ունեցել: Իսրայելը շարունակում է պաշտոնապես չճանաչել Հայոց ցեղասպանությունը աշխարհաքաղաքական եւ տնտեսական շահերից ելնելով: Պաշտոնական Թել Ավիվն այս հարցի առնչությամբ անընդհատ ասում է, որ իրենց երկիրը փոքր է՝ շրջապատված թշնամիներով, հետեւաբար գոյետեւման համար ներկա դրությամբ իրենք նպատակահարմար չեն համարում հարաբերությունների վատթարացումը Թուրքիայի հեռ:


© 2009 ARMENPRESS.am