Շերը Թուրքիային կոչ է արել ճանաչել Ցեղասպանությունը

10:23, 14 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի ամերիկահայ երգչուհի Շերլին Սարգսյանը (Շեր) կոչ է արել Թուրքիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին փոփ-աստղը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Ես զայրույթ չեմ զգում կամ չեմ մեղադրում Թուրքիայի ժողովրդին մի բանի համար, որը տեղի է ունեցել 100 տարի առաջ: Բայց ես կարծում եմ, որ կառավարությունը պետք է ճանաչի Ցեղասպանությունը»,- գրել է նա:

Շերլին իր մեկ այլ գրառման մեջ պատմել է Ցեղասպանության մասին այն պատմությունը, որն իրեն պատմել է իր տատը: «Մի սարսափելի պատմություն, որն իմ տատը պատմել է ինձ. թուրքերը եկան գյուղ, գյուղական ժողով հրավիրեցին և սպանեցին տղամարդկանց ու երեխաներին, բռնաբարեցին կանանց և աղջիկներին»,- «Թվիթեր»-ում նշել է Սարգսյանը:

 

Լուսանկարը` Շերի ֆեյսբուքյան էջից


© 2009 ARMENPRESS.am