Եվրատեսիլյան «Face The Shadow» երգը Youtube-ում մեկ միլիոնից ավելի դիտում ունի

13:16, 6 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի «Face The Shadow» երգի տեսահոլովակը Youtube-ում մեկ միլիոնից ավելի դիտում ունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեսահոլովակը տեղադրված է մրցույթի պաշտոնական՝ Eurovision Song Contest էջում:

«Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Հայաստանը կներկայացնի «Genealogy» խումբը՝ «Face The Shadow» (թարգմանաբար` «Առերեսվի՛ր ստվերին») խորագրի ներքո: Այս տարվա համար ընտրված խորագիրը խորհրդանշում է Եվրոպան, որը միավորում է բոլորին. մրցույթի կազմակերպիչները կարծում են, որ Եվրատեսիլի միջոցով համախմբվում են մշակույթներ, լեզուներ`կառուցելով կամուրջներ: Այս տարի մրցույթին կմասնակցեն 40 երկրներ: 


© 2009 ARMENPRESS.am