Տիգրան Քոթանջյանը շարունակում է մնալ «Աէրոֆլոտ օփեն»-ի առաջատարների շարքում

11:10, 4 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում ավարտին է մոտենում հեղինակավոր շախմատի «Աէրոֆլոտ»-ի բաց մրցաշարը, որին մասնակցում են նաև Հայաստանի մի շարք ներկայացուցիչներ:

Նախավերջին տուրում Տիգրան Պետրոսյանը, ով հանդես է գալիս A խմբում, պարտվել է, իսկ Հովհաննես Գաբուզյանը ոչ-ոքի խաղացել: B խմբում Տիգրան Քոթանջյանը, Դավիթ Պետրոսյանը, Հովիկ Հայրապետյանը 8-րդ տուրում ոչ-ոքի են խաղացել, իսկ Էլինա Դանիելյանը հաղթել է: C խմբում Հայաստանի շախմատիստներից Արթուր Ղարագյոզյանը հաղթել է, իսկ Աշոտ Փարվանյանը` պարտվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս տուրից հետո Պետրոսյանը նահանջել է` զբաղեցնելով 26-րդ տեղը, իսկ Գաբուզյանը 21-րդն է: B խմբում Քոթանջյանը շարունակում է մնալ առաջատարների թվում: C խմբում Արթուր Ղարագյոզյանը 6-րդ տեղում է:


© 2009 ARMENPRESS.am