Լուսնի՝ ապրիլի 4-ի խավարումն ամենակարճատեւը կլինի հարյուրամյակի ընթացքում

11:16, 2 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրագնդի բնակիչներն ապրիլի 4-ին կկարողանան դիտել ամբողջ հարյուրամյակի ընթացքում Լուսնի ամենակարճատեւ լրիվ խավարումը: Ինչպես  հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությանը (NASA), երկնային երեւույթը կսկսվի Արեւելյան ափի ժամանակով ժամը 06:16-ին (Երեւանի ժամանակով ժամը 14:16-ին) եւ կտեւի ընդամենը շուրջ 5 րոպե:    

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, դա կլինի Լուսնի այն չորս խավարումներից արդեն երրորդը, որոնք բաժին են ընկնում 2014 թվականի ապրիլի 15-ից մինչեւ այս տարվա սեպտեմբերի 28-ն ընկած համեմատաբար կարճ ժամանակամիջոցին: Նախորդ խավարումը, որը կարող Էին դիտել Հյուսիսային Ամերիկայի, Հարավային Ամերիկայի եւ Ասիայի, ինչպես նաեւ Ավստրալիայի բնակիչները, տեղի Է ունեցել անցյալ տարվա հոկտեմբերին:


© 2009 ARMENPRESS.am