«Երևանյան կրկեսը» ապրիլի 1-ին ծիծաղ է պարգևել մայրաքաղաքի մանուկներին

21:50, 1 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծիծաղի օրվա կապակցությամբ «Երևանյան կրկեսը» բացօթյա ներկայացումներով գեղեցիկ օր է պարգևել մայրաքաղաքի մի շարք վարչական շրջանների մանուկներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մեկուկես ժամանոց հատաքրքրաշարժ ծրագրով ելույթ են ունեցել Երևանի կրկեսի դերասանները, Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիայի սաները՝ աճպարարներ, ծաղրածուներ, ձեռնածուներ, ակրոբատներ, էկվիլիբրիստներ և կրկեսի այլ դերասաններ։

«Արդեն երրորդ տարին է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությամբ կարողանում ենք ապրիլի մեկին՝ Ծիծաղի օրը, երևանցի փոքրիկներին զվարճացնել, ծիծաղ պարգևել, ինչը նաև կրկեսի դերասանների համար է մեծ բավականություն»,- նշել է «Երևանյան կրկեսի» գլխավոր ռեժիսոր, Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Նաիրա Պետրոսյանը։

 

 

 


© 2009 ARMENPRESS.am