«Ինսուրգենտ» ֆիլմը հայկական կինովարձույթում է

20:41, 19 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային հայտնի «Դիվերգենտ» կինոնկարի շարունակությունը՝ «Ինսուրգենտ» ֆիլմը հասանելի է հայ կինոսերներին: Մարտի 19-ին «Մոսկվա» կինոթատրոնում անցկացվեց Ռոբերտ Շվենկեի նոր կինոնկարի պրեմիերան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վերոնիքա Ռոթի համանուն բեսթսելերների հիման վրա նկարահանված կինոպատումում հանդես են գալիս հայտնի դերասաններ Շեյլին Վուդլին և Թեո Ջեմյսը:

Կինոնկարը «Դիվերգենտ» ֆիլմի շարունակությունն է` երկրորդ մասը: Ֆիլմի գաղափարն այն է, որ միայն մեկ որոշում կարող է փոխել մարդուն կամ էլ ոչնչացնել: Յուրաքանչյուր որոշում իր հետևանքներն ունի, և ֆիլմի գլխավոր հերոսուհի Տրիս Պրիորը շարունակում է փորձել փրկել բոլոր նրանց, ում սիրում է: Նա պայքարում է իր ցավի և իր առջև ծառացած խնդիրների դեմ:

Ֆիլմում հանդես են գալիս նաև Մայլզ Թելերը, Քեյթ Ուինսլեթը, Էնսել Էլգոլտը, Էշլի Ջադը և այլ հայտնի դերասաններ:


© 2009 ARMENPRESS.am