«Հնդկաստանը իմ երևակայութան մեջ» մրցույցի հաղթողները գարնանային արձակուրդը կանցկացնեն Հնդկաստանում

16:37, 13 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հնդկաստանը իմ երևակայութան մեջ» թեմայով նկարների և շարադրությունների համահայկական մրցույթում հաղթած չորս աշակերտները մարտի 16-24-ն իրենց գարնանային արձակուրդը կվայելեն Հնդկաստանում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Հնդկաստանի դեսպանությունից, ծրագիրը ներառում է այցելություն Դելի, Ագրա և Ջայպուր, որը զբոսաշրջության աշխարհում հայտնի է որպես «Ոսկե եռանկյունի»: Դելի այցելության ժամանակ աշակերտները հնարավորություն կունենան նաև շրջագայելու Ռաշտրապատի Բհավանում՝ Հնդկաստանի նախագահի պաշտոնական նստավայրում:  Հայ երեխաների այցը Հնդկաստան հովանավորում է Հնդկաստանի կառավարության զբոսաշրջության նախարարությունը:

ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանությունը, ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ, 2014 դեկտեմբերին Հայաստանի դպրոցականների շրջանում ըստ երկու տարիքային խմբերի անցկացրեց «Հնդկաստանը իմ երևակայության մեջ» թեմայով նկարների և շարադրությունների համահայկական մրցույթ: Այս աննախադեպ միջոցառումը ոգևորեց ավելի քան 1500 երեխաների` մասնակցելու մրցույթին և պատկերելու իրենց երևակայության Հնդկաստանը: Երկրորդ, երրորդ և խրախուսական մրցանակի արժանացած աշակերտներն իրենց մրցանակներն ու վկայականներն ստացան 2015 հունվարի 26-ին՝ Հնդկաստանի Հանրապետության 66-ամյակին նվիրված ընդունելության ժամանակ, մինչդեռ առաջին մրցանակային տեղերն զբաղեցրած աշխակերտները երջանկությունից պահել էին շունչները, քանի որ նրանց մրցանակը մեկշաբաթյա այցելություն էր Հնդկաստան: 


© 2009 ARMENPRESS.am