ՀՀԿ-ն դատապարտում է Նեմցովի սպանությունը

19:06, 2 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խստորեն դատապարտում է  ս./թ. փետրվարի 27-ին Մոսկվայում ռուսաստանցի հայտնի քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանությունը եւ իր ցավակցությունն է հայտնում նրա հարազատներին, մերձավորներին եւ բարեկամներին: «Հույս ենք հայտնում, որ ՌԴ իրավապահ մարմինները շուտափույթ կբացահայտեն հանցագործությունը կատարողներին եւ կպատժեն օրենքի ողջ խստությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասված է ՀՀԿ հաղորդագրության մեջ:

Բորիս Նեմցովը սպանվել էր Մոսկվայի կենտրոնում՟ փետրվարի 28-ի գիշերը:


© 2009 ARMENPRESS.am