Միլանի «Լա Սկալա» թատրոնում կայացել Է «Աիդայի» պրեմիերան՝ Պետեր Շտայնի բեմադրությամբ

15:08, 16 Փետրվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միլանի «Լա Սկալա» թատրոնում կայացել Է Ջուզեպե Վերդիի «Աիդա» օպերայի պրեմիերան՝ Պետեր Շտայնի բեմադրությամբ: Գերմանացի հայտնի ռեժիսորն առաջարկել Է օպերային բեմի դասականի՝ Իտալիայում ամենապահանջված ստեղծագործության անսովոր տարբերակ:  Շտայնը խոստովանել Է, որ ձգտել Է «Աիդան» ոչ թե «վառ շոու» դարձնել հանրության համար, այլ նուրբ հոգեբանական դրամա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:    

«Մենք սովորել ենք կարծել, թե «Աիդան» ընդգրկուն ներկայացում Է՝ տպավորիչ դեկորացիաներով եւ կոստյումներով, երթաքայլող ստատիստներով: Եվ ամբողջ ժամանակ՝ ֆո՛րտե: Բայց եթե մենք բացենք պարտիտուրը, ապա կտեսնենք միանգամայն այլ պատկեր: Օպերայի կեսից ավելին պիանո Է եւ պիանիսիմո»,- ասել Է ռեժիսորը հարցազրույցներից մեկի ժամանակ: Նրա համոզմամբ՝ եթե պահպանենք բոլոր հեղինակային ցուցումները՝ «Աիդան» ճոխ շոուից վերստին կդառնա այն, ինչ մտահղացվել Է,- «ինտիմ հոգեբանական դրամա»:   

«Մեր առջեւ դասական սիրային եռանկյունի Է. երկու կանայք սիրում են նույն տղամարդուն: Մնացած բոլորը՝ քաղաքականությունը, պատերազմը, կրոնը, ինտրիգները, ֆոն են, որի վրա ծավալվում Է գործողությունը»,- կարծում Է Շտայնը:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, 77-ամյա Շտայնը XX դարի թատրոնի նորարարներից մեկն Է, վերջին 20 տարում ապրում Է Իտալիայում: Առաջին անգամ նա օպերայի Է դիմել տակավին 1976 թվականին, բեմադրել Է Զալցբուրգի փառատոնի համար: Իսկ 2000 թվականից մշտապես համագործակցում Է «Լա Սկալայի» հետ:


© 2009 ARMENPRESS.am