Ոճրագործը գտնվում է ռուսական ռազմաբազայում. Մարտուն Գրիգորյան

23:48, 15 Հունվար, 2015

ԳՅՈՒՄՐԻ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավետիսյանների ընտանիքին սպանդի ենթարկած, ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը գտնվում է Գյումրիում` ռուսական ռազմաբազայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այդ մասին Շիրակի մարզի դատախազության շենքի առջև հավաքվածներին տեղեկացրեց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ով ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի միջնորդությամբ այցելել էր ռազմաբազա:

«Մենք մեր աչքով տեսել ենք ոճրագործին, նա գտնվում է ռազմաբազայում: Մեզ հարկավոր էր վստահ լինել, որ նա Գյումրիում է, և մենք համոզվեցինք: Կոչ եմ անում բոլորիդ ուղևորվել տուն»,- նշեց Գրիգորյանը: 


© 2009 ARMENPRESS.am