Բելառուսն արգելել է որոշ ռուսական ապրանքների մուտքն իր երկիր

19:59, 15 Դեկտեմբեր, 2014

ՄԻՆՍԿ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսը  ՌԴ արտադրության սննդամթերքի մի շարք տեսակների ներմուծման վրա արգելք է դրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով BBC-ն, բելառուսական իշխանությունների արգելքի տակ են հայտնվել «Զոլոտայա լապշա», «Լագման պո-լուգանսկի»  եւ «Բիգ լանչ» տեսակի մակարոնեղենը, որն արտադրում է «Բիոֆուդ» ընկերություն եւ «Մոկա» սուրճի տեսակը «Պաուլիգ Ռուս» ընկերությունից:

Արգելքի պատճառն, ըստ բելառուսական կողմի, սանիտարա-հիգիենիկ կանոնների չպահպանումն է:

Նոյեմբերին վերջին էլ Ռուսաստանն էր արգելել բելառուսական մսի եւ կաթնամթերքի որոշ տեսակների մուտքն իր երկիր: Այդ ժամանակ էլ ռուսական կողմն էր հայտարարել, որ բելառուսական ընկերությունները չեն պահպանում սանիտարահիգիենիկ կանոնները:

Այդ սահմանափակումները լուրջ քննադատության արժանացան Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից, ով բացահայտ կասկած էր հայտնել իր երկիր մտնող ռուսական ապրանքների որակի առնչությամբ:


© 2009 ARMENPRESS.am