ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են ադրբեջանցի գերու հետ

17:12, 6 Սեպտեմբեր, 2014

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի ներկայացուցիչներն արդեն հանդիպել են սեպտեմբերի 5-ի երեկոյան Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծը հատած Ադրբեջանի քաղաքացու հետ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Քոչարյանը: «Ես հաստատում եմ այդ (արդյոք Կարմիր խաչի միջազգային կոմիետի ներկայացուցիչները հանդիպել են ադրբեջանցի գերու հետ) տեղեկատվությունը»,-ասաց Վիկտոր Քոչարյանը` հրաժարվելով որևէ մեկնաբանություն տալուց:

Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ սեպտեմբերի 5-ին` ժամը 18.10-ի սահմաններում, ԼՂՀ պետական սահմանն անցնելու փորձ կատարելու ժամանակ ՊԲ դիրքապահների կողմից գերեվարվել է Ադրբեջանի քաղաքացի Մամեդով Ջավիդ Սամիրօղլուն:

Միջադեպի մասին Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակը տեղեկացվել է, իսկ Մամեդով Ջավիդ Սամիրօղլուն հանձնվել ԼՂՀ համապատասխան ծառայություններին:


© 2009 ARMENPRESS.am