Ադրբեջանում ընդդիմադիր գործչի են կալանավորել

12:03, 27 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի իշխանությունները ձերբակալել են հերթական ընդդիմադիր գործչին: Այս անգամ ոստիկանական բաժանմունք է տարվել «Մուսավաթ» կուսակցության շրջանային կազմակերպության անդամ Սուբութայ Գուլուզադեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական «Յենի Մուսավաթ» պարբերականին տեղեկացրել է կուսակցության մեկ այլ անդամ` Թուրքալ Աբբասլըն:

Նրա խոսքով, իր կուսակցի կալանավորման պատճառները դեռ հայտնի չեն, իսկ հեռախոսն արդեն մի քանի ժամ է, ինչ չի պատասխանում: Աբբասլըի հաղորդմամբ, ոստիկանական բաժանմունք տանելուց հետո Գուլուզադեի հետ կապվել հնարավոր չի եղել: Աբբասլըն չի բացառել, որ հնարավոր է նրան ձերբակալելու որոշում կայացվի:


© 2009 ARMENPRESS.am