Լևոն Արոնյանը մեկնարկում է Սենթ-Լուիսի մրցաշարում

10:13, 26 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջար Լևոն Արոնյանը մեկնարկում է Սենթ-Լուիսի շախմատային մրցաշարում:

Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը և շախմատային ամենաբարձր վարկանիշ ունեցող ևս 5 շախմատիտսներ օգոստոսի 27-ից մասնակցելու են ԱՄՆ Սենթ-Լուիս քաղաքում ընթացող շախմատային մրցաշարին:

ավագույնի կոչման համար կպայքարեն Մագնուս Կարլսենը, Լևոն Արոնյանը, Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան, Վեսելին Տոպալովը և Մաքսիմ Լագրավը:

Այս տարի Սենթ-Լուիսի մրցաշարի մրցանակային ֆոնդը ընդհանուր առմամբ կկազմի 315 հազար դոլար: Առաջին տեղը զբաղեցնող շախմատիստը կստանա 100 հազար դոլար: Երկրորդ և երրորդ հորիզոնականներում հայտնվածները համապատասխանաբար կստանան 75 և 50 հազար դոլար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Սենթ-Լուիսի մրցաշարի առաջին տուրը կկայանա օգոստոսի 27-ին: Այն բաղկացած է 10 տուրից:      


© 2009 ARMENPRESS.am