«Բավարիա»-ն հաղթանակով մեկնարկեց Բունդեսլիգայում

10:11, 23 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ֆուտբոլի Գերմանիայի գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիա»-ն հաղթանակով մեկնարկեց Բունդեսլիգայի 2014/2015 մրցաշրջանում:

Մյունխենցիները Բունդեսլիգայի առաջին խաղում հյուրընկալել էին «Վոլֆսբուրգ»-ին:  Այս մրցաշրջանի առաջին գոլը հանդիպման 37-րդ րոպեին խփեց «Բավարիա»-ի լավագույն հարձակվողներից Թոմաս Մյուլլերը: 10 րոպե անց հաշիվը կրկնապատկեց Արիեն Ռոբենը: «Վոլֆսբուրգ»-ին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը::

Բունդեսլիգայի մի շարք հանդիպումները, այդ թվում և «Բորուսիա»-«Բայերն» հանդիպումը, կկայանան օգոստոսի 23-ին:


© 2009 ARMENPRESS.am