Լեգենդար ֆուտբոլիստ Պելեն ամուսնանում Է երրորդ անգամ

16:12, 14 Օգոստոս, 2014

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնական ծագմամբ գործարար տիկին Մարսիա Սիբելե Աոկին կդառնա բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեի երրորդ կինը: Այս մասին հաղորդում են Իտալիայի զանգվածային լրատվամիջոցները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

73-ամյա բրազիլացու հարսնացուն նրանից 25 տարով երիտասարդ Է: Հարսանիքի օրը չի հայտնվում: Նախորդ երկու ամուսնություններից Պելեն ունի հինգ երեխա:

Բրազիլացին աշխարհի եռակի չեմպիոն Է, քսաներորդ դարի լավագույն ֆուտբոլիստն՝ ըստ Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) հանձնաժողովի վարկածի, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am