ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը շնորհավորել է Կալիֆորնիայի Սենատի նոր ղեկավարին

19:57, 19 Հունիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կալիոֆորնիա նահանգի Սենատի նախագահ Դարել Սթայնբերգը սենատի անդամներին է ներկայացրել իր հաջորդին՝ Քևին Դե Լեոնին, ով Սենատի ղեկավարի պաշտոնում ընտրվել է միաձայն քվեարկությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից,  Քեվին Դե Լեոնն իր պարտականությունների կատարմանը կանցնի 2014թ. հոկտեմբերի 15-ից:

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ատենապետ Նորա Հովսեփյանը հայտարարել է, որ հանձնախումբը շնորհավորում է Քևին Դե Լեոնին` նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: «Մենք անհամբերությամբ սպասում ենք, թե երբ ենք աշխատելու Սենատի հետ նրա ղեկավարությամբ»,- ասել է նա:

Նշվում է, որ Դե Լեոնը միշտ հանդես է եկել ամերիկայահերի և, ընդանրապես, հանրության շահերից, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և Արցախի ինքնորոշման հարցերում:


© 2009 ARMENPRESS.am