ԱԺ-ն մերժեց 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու ՀՅԴ նախագիծը

12:34, 21 Մայիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը քվեարկությամբ մերժեց ՀՅԴ ներկայացրած նախագիծը ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու վերաբերյալ: Նախագծով առաջարկվում էր անցում կատարել 100 տոկոս համամասնական ընտրակարգին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծին կողմ քվեարկեց 53, դեմ՝ 66, ձեռնպահ՝ 3 պատգամավոր:

Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով տեղեկացրեց, որ այս պահին ընթանում են սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկումներ, այս փուլում ՀՀԿ-ն դեմ կքվեարկի նախագծին:

Վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ նաև «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, ով տեղեկացրեց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին:


© 2009 ARMENPRESS.am