Գերմանական NDR հեռուստաալիքը ֆիլմ է նկարահանում Արթուր Աբրահամի մասին

12:10, 19 Մայիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական NDR հեռուստաալիքը փաստագրական ֆիլմէ նկարահանում Արթուր Աբրահամի մասին:

Փաստագրական ֆիլմաշարեր ստեղծող խումբը օրերս Հայաստանում նկարահանում էր հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամին:  NDR հեռուստաալիքի նկարահանող խումբն եղել է  Արթուր Աբրահամի ծննդավայր Ներքին Չարբախում: Նկարահանումներին մասնակցել է նաև Աբրահամի տատիկը` տիկին Ռոզան: Նկարահանոմներ են կատարվել նաև  Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը մայիսի 3-ին Բեռլինում կայացած մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց Չեռնոգորիան ներկայացնող Նիկոլա Սյեկլոցային՝ 116:113, 116:112, 119:110 և պահպանեց աշխարհի չեմպիոնի գոտին:


 



© 2009 ARMENPRESS.am