ԼՂՀ ԱԳ նախարարն ընդունել է «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի և «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ ղեկավարներին

10:48, 14 Մայիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը մայիսի 13-ին ընդունել է «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Մկրտչյանին և «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի տնօրեն Հակոբ Հակոբյանին: Ինչպես ««Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր, մասնավորապես, համացանցում Արցախի մասին օբյեկտիվ և համակողմանի տեղեկատվության տարածման վերաբերյալ։

Հանդիպմանը մասնակցել է նաև ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Լևոն Մնացականյանը։  


© 2009 ARMENPRESS.am