Չինական Տայբեյի բռնցքամարտուհիները զարմացրին
19:37, 19 Ապրիլ, 2014ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինական Տայբեյի կանանց թիմը լավագույնն Է ճանաչվել Սոֆիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության 5-րդ օրվա մրցումներում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի /ԱԻԲԱ/ պաշտոնական կայքը, օրվա լավագույն մրցամարտ Է ճանաչվել իռլանդացի Լյուկ Թոմասի եւ Ուկրաինան ներկայացնող Ռամիլ Հաջիեւի մրցամարտը, որում Թոմասը համոզիչ հաղթանակ Է տոնել:
Այս մրցաշարին մասնակցում են Հայաստանի 8 մարզիկներ:
© 2009 ARMENPRESS.am