ՕԵԿ-ը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման պաշտոնական հրավեր է ստացել

13:36, 10 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օրինաց երկիր» կուսակցությունը ՀՀ նախագահի աշխատակազմից ստացել է քաղաքական կոնսուլտացիաների շրջանակներում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման պաշտոնական հրավեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «ՕԵԿ» մամուլի ծառայությունից, կուսակցությունից նախագահի հետ հանդիպմանը մասնակցելու են ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ԱԺ «Օրինաց երկիր»  խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը և ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: 


© 2009 ARMENPRESS.am