Սերբիայի արտգործնախարարը Ծիծեռնակաբերդում հարգեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը

15:08, 10 Մարտ, 2014

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվան Մրկիչի  գլխավորած պատվիրակությունը մարտի 10-ին այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայի արտգործնախարարը ծաղկեպսակ դրեց Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին, ծաղիկներ՝ անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Սերբիայից ժամանած պատվիրակության անդամները շրջայց կատարեցին նաև Հիշողության պուրակում, որտեղ Մրկիչը տնկեց եղևնի:

Սերբիան դեռ պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը: 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը ճանաչել են աշխարհի ավելի քան 2 տասնյակ երկրներ, Եվրոպական խորհրդարանը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, միջազգային այլ կազմակերպություններ: Այն պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել, ապրիլի 24-ը հայ ժողովրդի Ցեղասպանության զոհերի հիշատակի օր են հայտարարել ԱՄՆ 50 նահանգներից 42-ը:


© 2009 ARMENPRESS.am