Հայաստանի պարալիմպիկ պատվիրակությունը մեկնեց Սոչի

12:22, 4 Մարտ, 2014

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պարալիմպիական ՝ սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող մարզիկների կոմիտեի պատվիրակությունը մարտի 4-ին մեկնել Է Սոչի, որտեղ կմասնակցի մարտի 7-16-ը կայանալիք ձմեռային պարաօլիմպիկ խաղերին:

Ինչպես մեկնելուց առաջ «Արմենպրես»-ին ասաց պատվիրակության ղեկավար, Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի եւ հաշմանդամ մարզիկների «Փյունիկ» հանրապետական միության նախագահ Հակոբ Աբրահամյանը, պատվիրակության կազմում են 4 անձինք՝  ինքը, այս խաղերում մեր միակմասնակից լեռնադահուկորդ Մհեր Ավանեսյանը, մարզիչ Ռաֆֆի Դերդերյանը եւ բժիշկը:

Աբրահամյանը հատուկ նշեց, որ հայկական մարզական պատվիրակությունը Սոչիում տեղի մեր հայրենակիցների հետ հանդիպումների ժամանակ կբանակցի նաեւ Հայաստանի պարալիմպիկ մարզիկների` Սոչիում մարզվելու հնարավորություններ ապահովելու վերաբերյալ եւ Հայաստան կվերադառնա մարտի 18-ին:


© 2009 ARMENPRESS.am