Երկրպագուները և միջազգային լրատվամիջոցները կասկածելի են համարում Ադելինա Սոտնիկովայի հաղթանակը

14:50, 21 Փետրվար, 2014

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի գեղասահքի կանանց անհատական երկօրյա մրցումներում օլիմպիական ոսկին նվաճած Ռուսաստանի ներկայացուցիչ Ադելինա Սոտնիկովայի հաղթանակը բանավեճերի տեղիք է տվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով The New York Times-ը, թեև Սոտնիկովան հիանալի ելույթ է ունեցել, սակայն շատ դիտորդներ կարծում են, որ կորեուհի Յունա Կիմն արժանի էր ևս մեկ ոսկե մեդալի: Երկրպագուները պարզապես ապշել էին` իմանալով արդյունքները, իսկ լրատվամիջոցները փորձում են պարզել, թե իրականում ինչ է տեղի ունեցել:

Հինգշաբթի օրը կայացած մրցումների մրցավարներից մեկը Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի գլխավոր տնօրենի կինն է, իսկ երկրորդ ուկրաինացի մրցավարը դեռևս 1998 թվականին Նագանոյի Օլիմպիական խաղերի գեղասահքի մրցումների ժամանակ ներգրավված է եղել կրկնաքվերակության հետ կապված մեծ սկանդալի մեջ:

Կանանց անհատական երկօրյա մրցումների հաղթողի քվեարկությունն իրականցվել է գաղտնի: Գեղասահորդները, մարզիչները և հանրությունը իրավունք չունեն իմանալ, թե ինչպես են քվեարկել մյուս յոթ մրցավարները:

Սոչիի ձմեռային 22-րդ Օլիմպիական խաղերի գեղասահքի կանանց անհատական երկօրյա մրցումների ավարտից հետո օլիմպիական ոսկին նվաճեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ադելինա Սոտնիկովան: Երկրորդ տեղում կորեուհի Յունա Կիմն է, իսկ եռյակն եզրափակում է իտալուհի Կարոլինա Կոստները:

 Լուսանկարը` The New York Times-ի


© 2009 ARMENPRESS.am