Ուկրաինայում բախումներից հայեր չեն տուժել

14:51, 19 Փետրվար, 2014

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում տեղի ունեցող բախումների հետևանքով զոհերի եւ վիրավորների թվում հայեր չկան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասացին Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից` ավելացնելով, որ Ուկրաինայից Հայաստան գալու համար որևէ հայ դեսպանություն չի դիմել:

Համաշխարհային մամուլի եւ գերտերությունների ղեկավարների ուշադրության կենտրոնում Կիեւի հրապարակն է, որտեղ մի քանի ամիս շարունակվող բողոքի ակցիաները վերաճել են բախումների: Ըստ Ուկրաինայի առողջապահության նախարարության տվյալներով՝ Կիևում բախումների հետեւանքով զոհերի թիվը հասել է 25-ի:


© 2009 ARMENPRESS.am